Saturday, October 10, 2015

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ «Personal Privacy Protection Act» ՕՐԻՆԱԳԾԻ ՀԱՄԱՐ

 https://youtu.be/ykwkcimxHo8
Սիրելի բարեկամ,
Շնորհակալ ենք այս կայքէջն այցելելու համար:


Եթե հիշում եք, 2013 թ.-ին մասնակցում էինք Երկսեռ դպրոցական զուգարանների մասին AB1266 օրինագծի դեմ ստորագրահավաքին: Այդ ստորագրահավաքի արդյունքում հավաքվել էին պահանջվող քանակից ավելի ստորագրություններ, սակայն Կալիֆորնիայի պետքարտուղարը և վարչաշրջանները անօրինական կերպով անվավեր ճանաչեցին հազարավոր ստորագրություւներ, հայտարարելով որ չի հավաքվել անհրաժեշտ քանակը: PFAS կազմակերպությունը բողոքարկում է արդյունքները դատարանում: Ավելի մանրամասն տես ԱՅՍՏԵՂ:

Այսօր, Privacy For All կազմակերպությունը նախաձեռնել է
նոր ստորագրահավաք, ի օգուտ «Personal Privacy Protection Act»
նոր օրինագծի, որի նպատակն է պահպանել մեր բոլորի (ոչ միայն դպրոցականների) առանձնության (privacy) իրավունքը
Կալիֆորնիայի պետական շենքերի զուգարաններում,
ցնցուղարաններում և հանդերձարաններում:
Այս օրինագիծը սահմանում է որ վերոհիշյալ սենյակներն օգտագործվեն
ըստ անձի կենսաբանական սեռի,
այլ ոչ թե ըստ գենդերային ընտրովի պատկանելության:

ՏԵՍԵՔ թե ինչպիսի երևույթներ են կատարվում մեր շուրջն այսօր,
որոնց դեմ է առաջարկվող այս օրինագիծը:

Խնդրում ենք այցելել կազմակերպչի կայքէջի հետևյալ էջերը՝ ավելի մանրամասն տեղեկանալու համար և ձեր ստորագրությամբ մասնակցելու համար.
    ● ԲԵՌՆԵԼ ԽՆԴՐԱԳՐԻ ՁԵՎԸ՝ Ստորագրել և ուղարկել
    ● Կազմակերպչի ՌՈՒՍԵՐԵՆ ԿԱՅՔԷՋԸ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրագիրը (Petition) կարող են ստորագրել միայն Կալիֆորնիա նահանգում ընտրելու իրավունք ունեցող անձինք (Registered Voters):
Սեղմելով ներքևի կոճակը կարող եք պաշտոնական կայքէջով ստուգել թե արդյոք դուք գրանցված ընտրող եք:
Check Voter Registration Status
(County սյունակի տակ գտեք ձեր շրջանը և սեղմեք աջ կողմի ինտերնետ հղումը)

Սիրելի բարեկամ, բացի ձեր ստորագրությամբ մասնակցելուց, քաջալերում ենք որ ձեռք բերեք Խնդրագրի երկար ձևեր (8 ստորագրության տեղով) և ստորագրություններ հավաքեք  ձեր ծանոթներից, ընկերներից, բարեկամներից...
Այս երկար ձևերից կարող եք ձրի պատվիրել կազմակերպչի կայքէջից, լրացնելով ձեր առաքման հասցեն ԱՅՍ ԷՋՈՒՄ:
Կամ կարող եք գնալ մոտակա Խնդրագրերի ցրման կենտրոն և անմիջապես վերցնել այնտեղից:
Որպես ստորագրություն հավաքող, շատ կարևոր է հետևել լրացնելու կարգին, որպեսզի ձեր աշխատանքը անվավեր չճանաչվի:


Եվ վերջում ամենակարևորը.
ԼՐԱՑՎԱԾ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՑՎԱԾ ԼԻՆԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ը:
Խնդրում ենք ուղարկել՝
Privacy for All
660 J Street, Suite 250
Sacramento, CA 95814


Խորին Շնորհակալություն Ձեր ժամանակի, հոգածության և ջանքերի համար:
Աստված օրհնի ձեզ:

Այս կայքէջը ստեղծվել է մի քանի կամավորների ջանքերով և հիմված է ստորագրահավաքի պաշտոնական կազմակերպչի՝ Privacy For All կազմակերպության տեղեկատվության թարգմանության և խմբագրման վրա: